Նյու Յորքում կայացել է Չարլի Չապլինի անվան մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)

11:10 • 23.04.13

Նյու Յորքի «Lincoln Center»-ում նախօրեին կայացել է Չարլի Չապլինի անվան մրցանակի հանձնման 40-րդ ամենամյա հանդիսավոր արարողությունը, հայտնում է buro247.ru-ն։ 

 

Մրցանակակիրներն ընտրվում են 1972-ից, իսկ առաջին մրցանակակիրն է դարձել հենց Չարլի Չապլինը։ Տարբեր տարիների մրցանակակիրների թվում են եղել Ֆեդերիկո Ֆելինին, Էլիզաբեթ Թեյլորը, Օդրի Հեփբերնը, Ալ Պաչինոն, Քլինթ Իսթվուդը, Մարտին Սկորսեզեն և այլք։

 

Հանդիսավոր մրցանակաբաշխության ժամանակ Բարբարա Սթրեյզանդը Չապլինի անվան մրցանակը ստացել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ձեռքից։ Քլինթոնի մասնակցությունը չէր հայտարարվել, այդ պատճառով էլ հանդիսատեսը դիմավորել է նրան զարմանքով և ծափողջույններով։

Բացի նախկին նախագահից, միջոցառման հյուրերն են եղել Փիրս Բրոսնանը, Ջերեմի Այրոնսը, Քեթրին Զետա Ջոնսը և այլք։

Крис Кристофферсон, Пирс Броснан и Джереми Айронс
 

Майкл Дуглас и Кэтрин Зета-Джонс

Барбра Стрейзанд

Кили Шэй Смит и Пирс Броснан

Майкл Дуглас и Кэтрин Зета-Джонс

Билл Клинтон