Շվեյցարական նվագախումբը հրաժարվել է ելույթ ունենալ Դեպարդյոյի հետ

16:56 • 23.04.13

Շվեյցարիայի Լյուցերն քաղաքի նվագախումբը չեղյալ է համարել ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոյի հետ ելույթը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով խմբի կայքը։

 

Ինչպես մեկնաբանել են նվագախմբի ներկայացուցիչները, երաժիշտները վախեցել են, որ Դեպարդյոյի շուրջ տեղի ունեցած սկանդալը կարող է բացասաբար անդրադառնալ խմբի և միջոցառման հեղինակության վրա։

 

Նշվում է, որ որոշումը կայացվել է ֆրանսիացի դերասանի մենեջերի հետ համատեղ։


Կազմակերպիչները նշել են, որ կվերադարձնեն գնված տոմսերի գումարները։


Շվեյցարական նվագախումբը և Դեպարդյոն պատրաստվում էին համատեղ ելույթ ունենալ Լյուցերնում ռուսական երաժշտության 2-օրյա համերգների շրջանակում, որը պետք է կայանար մայիսի 25-ին։