Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված նոր երգ և տեսահոլովակ. Արմենիա հեռուստաընկերության նախաձեռնությունը (տեսանյութ)
Հայոց Մեծ Եղեռնի 98-երորդ տարելիցի կապակցությամբ՝ Արմենիա հեռուստաընկերությունը, հայ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, հանդես է եկել նախաձեռնությամբ՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Ըստ հեղինակների՝ նախաձեռնության նպատակն է երգի և տեսահոլովակի տեսքով արտահայտել հայ ազգի բողոքը Հայոց Մեծ Եղեռնի ժխտողականության դեմ. այն կոչ է համայն մարդկությանը, կոչ այն պահանջով, որ աշխարհի որևէ կետում չպետք է տեղի ունենա որևէ ազգի հանդեպ այնպիսի ոտնձգություն, ինչպիսին եղավ 1915 թվականին հայերի հետ:
Խոսքերի հեղինակը և տեսահոլովակի ռեժիսորն է Արմենիա TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, երաժշտության հեղինակն է Արման Պարսամյանը:










