Նոր Նորքում բացվել է վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Պետրոսյանի հուշարձանը

18:11 • 23.04.13

Նոր Նորք վարչական շրջանում տեղի է ունեցել այդ շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացումը, որին մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 

Հաշվի առնելով վարչական շրջանի բնակչության կողմից ներկայացված առաջարկությունները՝ Երևանի ավագանու որոշմամբ հուշարձանը տեղադրվել է Գայի պողոտայի 17 հասցեում գտնվող Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցի հարակից տարածքում:

 

Հուշարձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:

 

Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը, շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանուն և անձամբ Տարոն Մարգարյանին՝ աջակցության և հետևողականության համար:

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջան կատարած այցելության շրջանակում նաև շրջել և զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում համանուն թանգարանին կից կառուցվող մատուռի շինարարական աշխատանքներին: