23 միտք վախի մասին
Ինչ է վախը և ինչպես կառավարել այն. Forbes-ը ներկայացրել է վախի վերաբերյալ լավագույն մետքերը.
1. Որքանով մարդը կարողանում է հաղթահարել վախը, այնքանով նա մարդ է։ Թոմաս Կարլեյլ, բրիտանացի գրող
2. Միայն փոխադարձ վախն է միությունը հուսալի դարձնում։ Ֆուկիդիդոս, հին հույն պատմաբան
3. Որոշ մարդկանց հարստությունը միայն այն կորցնելու վախ է բերում։ Անտուան դե Ռիվարոլ, ֆրանսիացի գրող
4. Ցածր և անարժան զանցանքի առաջ վախը քաջություն է։ Բենջամին Ջոնսոն, անգլիացի գրող և դրամատուրգ
5. Ամոթը վախ է մարդկանց առաջ, խիղճը վախ է Աստծո առաջ։ Սեմյուել Ջոնսոն, անգլիացի գրաքննադատ
6. Հայրենիքի հանդեպ սերը, նախատինքի ամոթն ու վախը հզոր միջոցներ են բազմաթիվ հանցագործություններ կանխելու համար։ Եկատերինա 2-րդ
7. Մահվան պահին եսասիրությունն անկում է ապրում։ Այստեղից էլ առաջանում է մահվան վախը։ Արթուր Շոպենհաուեր, գերմանացի փիլիսոփա
8. Ով զգացել է կյանքի ամբողջությունը, նա չգիտի մահվան վախը։ Վախը մահից առաջ չկայացած կյանքի արդյունք է միայն։ Ֆրանց Կաֆկա, ավստրիացի գրող
9. Վախը ստիպում է մարդկանց մտածել։ Արիստոտել, հին հույն փիլիսոփա
10. Ավելի լավ է սարսափելի ավարտը, քան անվերջ վախը։ Ֆրիդրիխ Շիլլեր, գերմանացի գրող
11. Գոյություն ունի մարդկանց տեղից շարժելու երկու լծակ՝ վախը և սեփական շահը։ Նապոլեոն 1-ին
12. Մեծամասնությունը հրաժարվում է ազատությունից՝ վախի պատճառով։ Սալյուստիուս, հռոմեացի պատմաբան
13. Շտապողականությունից հեռու չէ նաև վախը, այն դեպքում, երբ դանդաղկոտությունն ավելի մոտ է իրական կայունությանը։ Տացիտուս, հռոմեացի պատմաբան
14. Մենք երբեք չենք վարի բանակցություններ վախի պատճառով և երբեք չենք վախենա բանակցություններից։ Ջոն Քենեդի, ԱՄՆ 35-րդ նախագահ (1961-1963)
15. Քաջությունը հատուկ տեսակի գիտելիք է. ինչպես վախենալ այն բանից, ինչից պետք չէ վախենալ, և ինչպես չվախենալ այն բանից, ինչից պետք է վախենալ։ Դավիդ Բեն Գուրիոն, Իսրայելի 1-ին վարչապետ
16. Դժբախտության մեջ կրկին ձեռք ես բերում այն հանգստությունը, որը տարել էր վախը դժբախտությունից առաջ։ Մարիա Էբներ Էշենբախ, ավստրիացի գրող
17. Քաղաքականության մեջ այն, ինչ սկսվում է վախով, սովորաբար ավարտվում է խելագարությամբ։ Սեմյուել Թեյլոր Քոլրիջ, անգլիացի գրող
18. Սնահավատ մարդիկ հասարակությունում՝ նույն է, ինչ վախկոտներ բանակում. նրանք ունեն խուճապային վախեր և դրանցով վարակում են մյուսներին։ Վոլտեր, ֆրանսիացի փիլիսոփա
19. Միակ բանը, ինչից պետք է վախենալ այս կյանքում, մարդն է։ Կառլ Գուստավ Յունգ, շվեյցարացի հոգեբան
20. Վախը սեփական բացառիկության հիվանդագին գիտակցումն է։ Կոռնեյ Չուկովսկի, խորհրդային ռուս գրող
21. Վախը բոլորովին էլ վտանգի մեջ չէ, այն մեր մեջ է։ Ստենդալ, ֆրանսիացի գրող
22. Տխրությունն ու վախը ժամանակի արձագանքն են։ Կարոտն ու սարսափը՝ հավերժության։ Տխրությունն ու վախն ուղղված են ներքև։ Կարոտն ու սարսափը՝ դեպի երկինք։ Սերգեյ Դովլաթով, ռուս գրող և լրագրող
23. Վախը ոչ այլ ինչ է, քան գիտակցության օգնությունից զրկում։ Աստվածաշունչ










