Հունաստանը Քաթարի օլիմպիական ցուցահանդեսից տուն է տարել մերկ մարզիկների արձանները
Քաթարի մայրաքաղաք Դոհայում «Օլիմպիական խաղեր. անցյալն ու ներկան» ցուցահանդեսի կազմակերպիչները մտադիր էին սև կտորով ծածկել հունական արձանները՝ ելնելով էթիկական նկատառումներից: Հունաստանի պատվիրակությունը հրաժարվել է նման քայլի գնալ և ցուցանմուշները հետ է տարել ցուցահանդեսից, գրում է Russia Today-ը:
France-Presse գործակալության հաղորդմամբ, Քաթարի Օլիմպիական խաղերի թանգարանի ներկայացուցիչները և հունական կողմը համաձայնության չեն եկել մերկ մարզիկների արձանները ծածկելու հարցի շուրջ: Հունաստանի մշակույթի նախարարը հայտարարել է, որ նման պարագայում արձանները կվերադարձվեն Աթենքի թանգարան և չեն մասնակցի ցուցահանդեսին:










