Նիկոլ Քիդմանն ու Քրիստոֆ Վալցն ընդգրկվել են Կաննի փառատոնի ժյուրիի կազմում
Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները հայտարարել են ժյուրիի նոր անդամների անունները, հայտնում է Лента-ն։
Նրանց թվում են հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը, ռեժիսոր Էնգ Լին, ինչպես նաև Քրիստոֆ Վալցը՝ գերմանացի դերասան, ով երկու «Օսկար» է ստացել Քվենտին Տարանտինոյի վերջին երկու ֆիլմերի համար։
Ժյուրիի անդամների կազմում են նաև ռումինացի կինոռեժիսոր Քրիստիան Մունջիուն, շոտլանդուհի Լին Ռեմսին, ֆրանսիացի դերասան Դանիել Օտյոյը, ինչպես նաև հնդիկ դերասանուհի Վիդյա Բալանը և ճապոնացի ռեժիսոր Նաոմի Կավասեն։
Կաննի կինոփառատոնը կանցկացվի մայիսի 15-26-ը։










