Շառլ Լեբրենի գլուխգործոցը վաճառվել է 1.8 մլն դոլարով
Փարիզի Ritz հյուրանոցի համարներից մեկում պատահաբար հայտնաբերված կտավը, պարզվել է, պալատական նկարչի վրձնին պատկանող իրական գլուխգործոց է, հայտնում է rbc.ru-ն։
Կտավը հայտնաբերվել է 2012թ. հուլիսին՝ շենքի մասշտաբային վերանորոգումից առաջ։ Christie’s աճուրդի տան մասնագետ Օլիվյե Լեֆևրն անսպասելի բացահայտում է արել՝ Տրոյայի արքայադստեր մասին հին հունական առասպելը պատկերող կտավում ճանաչելով Շառլ Լեբրենի վրձնին պատկանող բնանկարը։
Լյուդովիկոս 14-րդի պալատական նկարիչ և 17-րդ դարի ֆրանսիական արվեստի ամենավառ ներկայացուցիչ Շառլ Լեբրենի կտավը գնել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը։ Նկարն արժեցել է 1.8 մլն դոլար և դարձել է Լեբրենի առաջին աշխատանքը թանգարանի հավաքածուում։
400 տարի առաջ նկարված կտավը զարդարում էր հյուրանոցի լյուքս համարներից մեկը, որը հայտնի է նրանով, որ 30 տարվա ընթացքում այդտեղ հանգստացել է հայտնի Կոկո Շանելը։
Մետրոպոլիտեն թանգարանը նախատեսում է նկարը վաճառքի հանել 2013թ. մայիսին։ Վաճառքից ստացված միջոցները կհատկացվեն հյուրանոցի սեփականատեր Մոհամեդ ալ -Ֆայեդի որդու՝ Դոդիի հիշատակի հիմնադրամին, ով 1997-ին ավտովթարի հետևանքով զոհվել էր արքայադուստր Դիանայի հետ։










