Ալ Պաչինոն այսօր նշում է իր ծննդյան 73-ամյակը (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան գերաստղ Ալ Պաչինոն այսօր նշում է իր ծննդյան 73-ամյակը, հայտնում է Обозреватель-ը։
1940թ. ապրիլի 25-ին Նյու Յորքի Բրոնքս թաղամասում ծնվում է Ալֆրեդո Ջեյմս Պաչինո անունով մի երեխա։ Նա ուներ սիցիլիական արմատներ (որոնց շնորհիվ էլ հետագայում նա կդառնա «Սպիով դեմքը» և «Կնքահայրը») և յուրահատուկ աշխարհընկալում։
Մինչև 7 տարեկան երեխային տանից միայնակ դուրս չեն թողել, սակայն երեկոյան մայրը նրան տարել է հին փոքրիկ թատրոն, որտեղ էլ ծնվում է Ալֆրեդոյի սերը կինոյի հանդեպ։
1972թ. ռեժիսոր Ֆրենսիս Կոպոլան հրավիրում է դեռևս անհայտ թատերական դերասան Պաչինոյին «Կնքահայրը» ֆիլմում երկու գլխավոր դերերից մեկի համար։ Այս դերով էլ սկսվում է նրա դերասանական անհավանական փառքը։ Իր կարիերայի ընթացքում Ալ Պաչինոն ավելի շատ դերեր է մերժել, քան այլ դերասաններ ստանում են ամբողջ կյանքում։
Այսօր արդեն Ալ Պաչինոն մարմնավորել է 50 դեր, 7 անգամ ներկայացվել է «Օսկարի» և ստացել մեկ մրցանակ («Կնոջ բույրը» ֆիլմում կույր գնդապետի դերի համար)։










