Բուենոս Այրեսում բացվում է Գրքի միջազգային տոնավաճառը

10:11 • 25.04.13

Բուենոս Այրեսում (Արգենտինա) այսօր բացվում է Գրքի միջազգային տոնավաճառը, որն ամենախոշորն է իսպանալեզու աշխարհում. սպասվում է, որ 3 շաբաթվա ընթացքում այն կայցելի առնվազն 1 մլն մարդ, հայտնում է РИА Новости-ն։

 

Ինչպես հաղորդում է կազմկոմիտեն, այս տարի տոնավաճառին մասնակցում է ավելի քան 1.500 մասնակից մոտ 40 երկրից։ Իրենց մասնակցությունը հաստատել են այնպիսի հեղինակներ, ինչպիսիք են՝ Արտուրո Պերես Ռևերտեն, Ջոն Կուտզեեն, Խավիեր Սերկասը, Սթեֆանո Բենին, կուբացի Լեոնարդու Պադուրան և այլք։ Ցուցադրության տաղավարների տարածքը գերազանցում է 45 հազ. քմ։

 

Սպասվում է, որ միջոցառման ամենավառ իրադարձություններից մեկը կդառնա գրական գիշերը, որը կանցկացվի ապրիլի 28-ին։ Գիշերային հյուրերը կարող են մասնակցել գրական շոուների, մրցույթների, վիճակահանությունների, հանդիպել գրողների հետ։

 

Տոնավաճառի պատվավոր հյուրը կդառնա Ամստերդամը։ Տաղավարներից մեկում կբացվի «Ամստերդամ սրճարանը», որտեղ հանրությանը կներկայացվեն ժամանակակից հոլանդական արձակի և պոեզիայի լավագույն նմուշները։