Համբուրգում բացվել է միջազգային այգեգործական ցուցահանդես

19:31 • 25.04.13

Գերմանիայի Համբուրգ քաղաքում մեկնարկել է տարբեր բուսատեսակների ծագման մասին պատմող միջազգային ցուցահանդեսը, գրում է Euromag-ը:


Ապրիլի 26-ին բացվող այգեգործական ցուցահանդեսին կմասնակցեն «աշխարհի 80 այգիների» բույսերի սիրահարները: Համբուրգի այգեգործական ցուցահանդեսի մեծ սրահում յոթ հատուկ նախագծված ցուցափեղկերում կներկայացվեն բազմաթիվ բույսերի ծագման պատմությունը:

 

Նախկինում բուսաբաններն իրական արկածախնդիրներ էին, ովքեր տարիներ շարունակ օվկիանոսներից այն կողմ տեղափոխելով էկզոտիկ բույսերը, մեծ դեր են խաղացել բնության գլոբալիզացման գործում: