«Վինի Թուխի» հեղինակը բրիտանական հետախուզության քարոզիչ է եղել
Բրիտանացի գրող Ալան Ալեքսանդր Միլնը, ով հայտնի է առավելապես Վինի Թուխի մասին իր գրքերով, քարոզչական նյութեր է գրել բրիտանական հետախուզության համար։ Այդ մասին հայտնի է դարձել գրողի արխիվային գրառումներից, որոնց բովանդակությունը ներկայացնում է The Times թերթը։
Ինչպես հայտնում է Лента-ն, Միլնի գրառումներից պարզ է դառնում, որ նա աշխատել է MI7-ի համար՝ բրիտանական հետախուզության քարոզչական ստորաբաժանումը, որը գործել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գրառումներում հեղինակը նշել է, որ ինքը ստիպված է եղել «ստել» Գերմանիայի հանցագործությունների մասին, մասնավորապես՝ կայզերական բանակի զինվորների դիակների մշակման գերմանական ֆաբրիկաների մասին։
Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 150 ձեռագիր, որոնք նախատեսվում էր վերացնել 1918թ., սակայն MI7-ի աշխատակիցներից մեկին հաջողվել է դրանք փրկել, իսկ հետագայում դրանք հրապարակել է հետախույզի զարմիկը։ Միլնի գրառումների մեծ մասը բանաստեղծությունների տեսքով են, այդ թվում նաև հատուկ ծառայության համար աշխատելու մասին խոստովանությունը։
MI7-ը ստեղծվել է 1916թ.՝ քարոզչության միջոցով պատերազմում Մեծ Բրիտանիայի առաջին մեծ կորուստներից հետո ի հայտ եկած հակառազմական տրամադրությունները թուլացնելու նպատակով։










