Պեկինի առաջին համայնապատկերային լուսանկարը վաճառքի կհանվի Sotheby's աճուրդում

18:34 • 25.04.13

Կայսերական Չինաստանի ամենավաղ լուսանկարների աճուրդը, որոնց թվում է նաև 1860թ. Ֆելիչե Բեատոյի կողմից արված Պեկինի առաջին համայնապատկերային լուսանկարը, վաճառքի կհանվի Լոնդոնում մայիսի 14-ին, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Sotheby's աճուրդի տան մամուլի ծառայությանը։

 

Բեատոն առաջին բրիտանացի լուսանկարիչներից է, ով սկսել է նկարել Արևելյան Ասիան, ինչպես նաև առաջին ռազմական լուսանկարիչներից։ Իր լուսանկարներում նա պատկերել է Հնդկական ազգային ապստամբության և Երկրորդ օփիումային պատերազմի դեպքերը։


Աճուրդում կներկայացվի Բեատոյի 18 աշխատանք, որոնց թվում կլինեն Պեկինի Կայսերական Ամառային և Ձմեռային պալատների լուսանկարները։ Աշխատանքները գնահատվել են 100-200 հազ. ֆունտ ստեռլինգ։


Բացի այդ, աճուրդում կվաճառվի Թայվանի լուսանկարների ալբոմը, որը կազմվել է 1871-ին Ջոն Թոմսոնի կողմից։ Այն գնահատվել է 70-100 հազ. ֆունտ ստեռլինգ։

Форт