Դուբայում կանցկացվեն Fashion Forward մերձավորարևելյան նորաձևության օրեր
Մերձավորարևելյան երկրների մոդելավորողներն ու դիզայներները կմասնակցեն Fashion Forward առաջին նորաձևության փառատոնին, որը կանցկացվի Դուբայում ապրիլի 26-29-ը, հայտնում է РИА Новости-ն։
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) բարձր նորաձևության օրերի կազմակերպիչների մտահղացմամբ՝ Դուբայը մոտ ժամանակում պետք է դառնա Մերձավոր Արևելքի շրջանում այդ ոլորտի կենտրոնը։
«Մենք ապրում ենք մի շրջանում, որը նորաձևության աշխարհում ամենախոշոր սպառողներից է, սակայն մենք ցանկանում ենք ակտիվ մասնակցություն ցուցաբերել այս ոլորտի զարգացման հարցում»,- ասել է փառատոնի գործադիր տնօրեն Բոնգ Գերերոն։
Փառատոնը ներառում է մերձավորարևելյան նորաձևության ծագող աստղերի հավաքածուների ցուցադրություն, զարդերի ցուցադրություն-վաճառք, ինչպես նաև քննարկումներ ԱՄՆ-ի, Իտալիայի և Ֆրանսիայի նորաձևության ոլորտի համաշխարհային փորձագետների հետ։










