34 տարի առաջ գողացված 16-րդ դարի գոբելենը վերադարձվել է Իսպանիա
Իսպանիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Խոսե Իգնասիո Վերտը շնորհակալություն է հայտնել երկրի իրավապահ մարմիններից 16-րդ դարի գոբելենը վերադարձնելու համար կազմակերպած միջոցառումների համար, որը գողացվել էր 1979-ին և հայտնաբերվել ԱՄՆ-ում, հայտնում է РИА Новости-ն։
«Աստվածամայրը Սբ Վիսենթի հետ Սբ Ռամոնի և Սբ Վալերոյի կողքին» գողացված գոբելենը երկար տարիներ անց հայտնաբերվել էր ամերիկյան Հյուսթոն քաղաքում։ Հետաքննությունը պարզել է, որ գողացվելուց հետո այն եղել է Բելգիայում, Գերմանիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ Հետագայում գոբելենն աճուրդում գնվել է 369 հազ. դոլարով։
Գոբելենը վերադարձվել է Իսպանիա 2013թ. ապրիլի 17-ին՝ Վաշինգտոնում Իսպանիայի դեսպանատանը կազմակերպված արարողության ժամանակ։
Կրթության նախարարը նշել է, որ «գոբելենը տանից հեռու անցկացրել է 34 տարի և պահպանվել է լավ վիճակում»։










