Տարանտինոյի ֆիլմին Չինաստանում «երկրորդ հնարավորությունն» են տվել
Քվենտին Տարանտինոյի «Ջանգո ազատագրվածը» ֆիլմին Չինաստանում երկրորդ հնարավորությունն են տվել։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ The Hollywood Reporter-ին հղումով, չինական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ ֆիլմի ցուցադրությունը կինոթատրոններում կմեկնարկի մայիսի 7-ին։
Ինչպես նշում է ինտերնետ-պարբերականը, ֆիլմի ցուցադրությունը հնարավոր է դարձել, երբ գրաքննիչները ֆիլմից հեռացրել են մերկ տեսարանները, որոնք էլ, ըստ տարածված տեղեկությունների, եղել էին ֆիլմի ցուցադրությունը չեղյալ համարելու պատճառը։
Ապրիլին ֆիլմի ցուցադրությունը հանել էին կինոթատրոններից՝ պրեմիերայից մի քանի ժամ առաջ։ Մի դեպքում էլ, ինչպես հաղորդել էր չինացի մի միկրոբլոգեր, ֆիլմի ցուցադրությունը դադարեցվել էր այն սկսելուց րոպեներ անց։
«Ջանգո ազատագրվածը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել էր դեկտեմբերի վերջին։










