Իտալիայի ամենատարօրինակ թանգարանները (լուսանկարներ)

15:11 • 27.04.13

Եթե դուք արդեն եղել եք Իտալիայում և այժմ ցանկանում եք տեսնել որևէ յուրահատուկ բան, ուղևորվեք այս երկրի ամենատարօրինակ թանգարանները։


Luxlux.net-ը կազմել է ամենատարօրինակ թանգարանների ցուցակը, որոնք «թաքնված» են զբոսաշրջիկներից։

 

Սիրային նամակների թանգարան

Եթե նախկինում սիրահարները չէին կարող ապրել առանց սիրային նամակների և հաղորդագրությունների, ապա այժմ սիրային նամակները կարող են իրական հազվագյուտ իր դառնալ։ Աբրուցո շրջանի Տորևեկյա-Տեատինա գյուղում գտնվող Museo delle Lettere D’Amore թանգարանում կարելի է հսկայական քանակությամբ սիրային հաղորդագրություններ տեսնել։ Հավանաբար, թանգարանի ամենահետաքրքիր նմուշը գրավոր սիրո խոստովանությունն է սմբուկով ճաշատեսակին։ Նաև, պարզվում է, կարելի է սիրո խոստովանություններ գրել սեփական մոտոցիկլետին։ Հետաքրքրական է, որ թանգարանի հիմնադիր Մասիմո Պամիոն յուրաքանչյուր տարի անցկացնում է սիրո լավագույն խոստովանության մրցույթ։

Կոճակների թանգարան

Այս յուրահատուկ թանգարանը գտնվում է Էմիլյա Ռոմանյա շրջանի Սանտարկանջելո քաղաքում։ Ասյտեղ կա ավելի քան 1.000 ամենատարբեր տեսակի կոճակ, որոնք դարձել են իտալական նորաձևության պատմության մի մասը։ Թանգարանի ամենահին նմուշն ավելի քան 3 դարի պատմություն ունի, իսկ ընդհանուր հաշվով Ջորջիո Գալավոտիի հավաքածուում կա ավելի քան 8.500 նմուշ։ Ամենաօրիգինալ նմուշները լսափողի տեսքով կամ հայտնիներին և պատմական իրադարձություններին նվիրված կոճակներն են։


Սուլիչների թանգարան

Իտալական Վենետո շրջանի Չեզունա գյուղը հայտնի է սուլիչների իր յուրահատուկ թանգարանով։ Այստեղ հավաքված է կկվի տեսքով ավանդական սուլիչների հավաքածու, կան նաև սուլիչներ աքաղաղի, հավի, ծաղկի, ոստիկանի, զինվորի, հեծյալի տեսքով։ Բոլոր սուլիչները կավից կամ խեցուց են պատրաստված։

Անձրևանոցների թանգարան

Պյեմոնտ շրջանի Ջինեզե քաղաքում կարելի է գտնել թանգարան՝ նվիրված անձրևանոցներին։ Այստեղ հավաքված են պատմական անձրևանոցներ, որոնք Չինաստանում որոշում էին այն բռնողի կարգավիճակը։ 19-րդ դարի կեսերի նմուշները շատ նրբագեղ են և թանկ։ Ընդհանուր թվով հավաքածուում կա 150 օրինակ։ Այստեղ կարելի է տեսնել նուրբ ճենապակե, արծաթե և փայտե բռնիչներով անձրևանոցներ, ինչպես նաև իմանալ ամեն ինչ այս աքսեսուարի պատմության մասին։