Տարանտինոյին պատկանող Chevrolet Malibu մեքենան գտնվել է 19 տարվա որոնումներից հետո

15:25 • 27.04.13

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Բեռնարդինո շրջանի ոստիկանությունը 19 տարվա որոնումներից հետո հայտնաբերել է գողացված Chevrolet Malibu ավտոմեքենան, որը պատկանել է ռեժիսոր Քվենտին Տարանտինոյին, հայտնում է Вести-ն։ 

 

Ռետրո մեքենան գողացվել է 1994-ին, «Քրեական ընթերցվածք» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Տարանտինոն գնել է այն 1992-ին, սակայն մեքենան պահելու թանկության պատճառով նա որոշել է այն վերածել ռեկվիզիտի, «որի համար պետք չէ վճարել»։ Ֆիլմում մեքենայով երթևեկում է մարդասպան Վինսենթ Վեգայի դերակատար Ջոն Տրավոլտան։

 

ԶԼՄ-ները նշում են, որ ոստիկանությունը հայտնաբերել է մեքենան նորմալ վիճակում, Օքլենդ քաղաքից ոչ հեռու։

 

Համեմատվել են պետհամարանիշը և շարժիչի համարները, որից հետո սկսվել է հետաքննությունը։ Հաջողվել է պարզել, որ պետհամարանիշները կեղծ են, իսկ մեքենան պատկանում է Քվենտին Տարանտինոյին։ Մեքենայի ներկայիս տերը դարձել է խաբեբաների զոհը, ոստիկանությունը չի պատրաստվում նրան պատասխանատվության ենթարկել։