«Նախաճաշ Տիֆանիի մոտ» վեպի ձեռագիրը գնել է ռուս միլիարդատեր

11:09 • 27.04.13

Ամերիկացի գրող Թրումեն Կապոտեի «Նախաճաշ Տիֆանիի մոտ» վեպի՝ գրամեքենայով տպված տեքստը, որում կան նաև հեղինակի գրառումները, գնել է ռուս միլիարդատեր, «Ծերուկ Խոտաբիչ» խանութների ցանցի հիմնադիր Իգոր Սոսինը, հայտնում է Вести-ն։


Ձեռագիրը նա գնել է 300 հազ. դոլարով ԱՄՆ-ում կայացած աճուրդի ժամանակ և պատրաստվում է ցուցադրել Մոսկվայում և Մոնակոյում։


Վեպը հրապարակվել է 1958-ին, սակայն իրական ճանաչում ձեռք է բերում 1960-ական թթ., երբ էկրաններին է հայտնվում Օդրի Հեփբերնի դերակատարմամբ համանուն ֆիլմը։