8 տարվա լռությունից հետո Deep Purple խումբը նոր ալբոմ է թողարկել (տեսանյութ)
8 տարի լռությունից հետո լենգենդար բրիտանական Deep Purple խումբը թողարկել է իր հերթական «Now what?!» ալբոմը: Այն նվիրված է խմբի հիմնադիրներից Ջոն Լորդին, ով մահացել էր անցյալ տարի: Ալբոմը բաղկացած է 11 ստեղծագործություններից, իսկ համացանցում հայտնվել է ալբոմի գլխավոր երգի՝ All the time in the world-ի տեսահոլովակը, հաղորդում է Вести.ru-ն:
Քննադատները նշում են, որ անկախ այն հանգամանքից, որ նրանք արդեն 40 տարի բեմում են, նրանց երգերը բավականին ժամանակակից են: Խմբի թմբուկահար Իեն Պեյսը գտնում է, որ դրա համար նրանք պարտական են պրոդյուսեր Բոբ Էզրինին, ով հայտնի է Pink Floyd-ի և Kiss-ի հետ աշխատանքներով: Նոր ալբոմը ձայնագրվել է Նեշվիլում՝ ամերիկյան երաժիշտների «Մեքքայում»:










