Gangnam Style-ի հեղինակ PSY-ը մրցանակ է ստացել միջազգային փառատոնի ժամանակ՝ «Կործանարար նորարարություն» անվանակարգում
Հարավկորեացի կատարող և երգերի հեղինակ Psy-ը (Պակ Չէ Սան), միջազգային Tribeca փառատոնի ժամանակ մրցանակ է ստացել «Կործանարար նորարարություն» անվանակարգում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով հարավկորեական թերթին:
Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին Մանհեթենի համալսարանում: Մրցանակը ստանալիս՝ երգիչը խոստովանել է, որ 1996-ին ցանկացել է ընդունվել այդ համալսարան, բայց կտրվել է քննությունից:
«Այդ պատճառով այս մրցանակը մեծ հաջողություն է ինձ համար», - ասել է երգիչը:
Փառատոնը նախաձեռնել են անվանի դերասան Ռոբերտ Դե Նիրոն և պրոդյուսեր Ջեյն Ռոզենթալը՝ որպես ստեղծագործական միության յուրօրինակ պատասխան 2001-ին տեղի ունեցած սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը, որի ժամանակ Համաշխարհային առևտրի կենտրոնի փլատակների տակ 3000 մարդ էր մնացել:
Երգիչ Psy-ն աշխարհով մեկ հայտնի դարձավ իր Gangnam Style երգի շնորհիվ: Կատարողի նոր Gentleman տեսահոլովակը նույնպես ռեկորդներ է սահմանում դիտողականության առումով:










