The Beatles-ի 50-ամյա ռեկորդը գերազանցվել է
Աշխարհահռչակ The Beatles խմբի՝ 50 տարի առաջ սահմանած ռեկորդը կես դար անց հաջողվել է գերազանցել 26-ամյա երգչուհի Էմելի Սանդեին։ Ինչպես նշում է Euromag-ը, բրիտանուհին գերազանցել է բիթլերին դեբյուտային ալբոմի՝ Մեծ Բրիտանիայի լավագույն ալբոմների հիթ շքերթում գտնվելու տևողության առումով։
Նրա Our Version Of Events ալբոմը վաճառքում է հայտնվել 2012թ. փետրվարին՝ դառնալով անցած տարվա ամենաշատ վաճառված ալբոմը։ Այդ ժամանակից ի վեր 63 շաբաթ շարունակ Our Version Of Events-ը չի լքել Մեծ Բրիտանիայի ամենաշատ վաճառվող ալբոմների լավագույն տասնյակը։
BBC News-ը նկատում է, որ Our Version Of Events-ը չի լքել բրիտանական չարտերը 10 շաբաթ և ընդհանուր առմամբ, վաճառվել է 1.82 մլն օրինակ։ Այսպիսով՝ երգչուհին կարողացել է գերազանցել լեգենդար լիվերպուլյան քառյակի ռեկորդը, որոնց դեբյուտային Please Please Me ալբոմը գտնվել է ամենաշատ վաճառվող ալբոմների տասնյակում 62 շաբաթ՝ 1963-64թթ. ընթացքում։










