Այսօր Պարի միջազգային օրն է
ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) որոշմամբ՝ 1982-ից սկսած ամեն տարի ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը (International (World) Dance Day), հայտնում է calend.ru-ն։
Այս օրն է ծնվել ֆրանսիացի բալետմեյստեր, խորեոգրաֆիկ արվեստի բարեփոխիչ և տեսաբան Ժան Ժորժ Նովերը, ով պատմության մեջ է մտել որպես «ժամանակակից բալետի հայր»։
Այսօր ողջ պարող աշխարհը կնշի իր պրոֆեսիոնալ տոնը՝ օպերայի և բալետի թատրոնները, ժամանակակից պարային խմբերը, ժամանակակից բալետի և ազգային պարերի անսամբլները, ինչպես պրոֆեսիոնալները, այնպես էլ սիրողական պարողները։










