Լոնդոնում կայացել է Laurence Olivier Award մրցանակաբաշխությունը (լուսանկարներ)
Լոնդոնյան հայտնի Royal Opera House-ում կիրակի երեկոյան կայացել է Լոուրենս Օլիվյե (Laurence Olivier Award) մրցանակաբաշխության 37-րդ հանդիսավոր արարողությունը, հայտնում է buro247.ru-ն։
Բրիտանական ամենահեղինակավոր մրցանակներից մեկը յուրաքանչյուր տարի շնորհվում է Լոնդոնի Թատերական միության կողմից՝ թատերական արվեստի ոլորտում պրոֆեսիոնալ հաջողությունների համար։ Տվյալ դեպքում խոսքը միայն այն դերերի և ներկայացումների մասին է, որոնք ցուցադրվել են միայն Լոնդոնի թատերական բեմերում։
Այս տարի հեղինակավոր մրցանակի է արժանացել նաև դերասանուհի Հելեն Միրենը՝ «Լսարան» ներկայացման համար, որտեղ նա մարմնավորել է Էլիզաբեթ 2-րդ թագուհու դերը։ Հարկ է նշել, որ միևնույն դերը 2007թ. «Թագուհին» ֆիլմում նրան «Օսկար» է բերել։
Այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Դեմիեն Լյուիսը, Քիմ Քեթրոլը և Դենիել Ռեդքլիֆը, այս տարի բեմ են բարձրացել միայն իրենց գործընկերներին մրցանակներ հանձնելու համար։
Ընդունելով մրցանակը՝ Միրենն ասել է. «Այս մրցանակին արժանի է թագուհին՝ 20-րդ դարում և, հնարավոր է, նաև 21-րդ դարում հետևողական և նվիրված խաղի համար»։
Ավելի շատ մրցանակների է արժանացել «Շան խորհրդավոր գիշերային սպանությունը» ներկայացումը. այն արժանացել է 6 մրցանակի, այդ թվում՝ Մարիան Էլիոթը ճանաչվել է լավագույն ռեժիսոր, Լյուկ Թրեդևեյը՝լավագույն դերասան։



















