Միուչա Պրադան՝ «Մեծն Գեթսբիի» համար (լուսանկարներ)
Չնայած 20-րդ դարի սկզբի նորաձևության մասին ավանդական պատկերացումներին՝ իտալուհի դիզայներ Միուչա Պրադան նշել է, որ ռեժիսոր Բազ Լուրմանի «Մեծն Գեթսբի» ֆիլմի հագուստների ստեղծումը չի եղել «գլամուրի բյուրեղացման գործընթաց», գրում է buro247.ru-ն։
Բացելով Prada և Miu Miu ընկերությունների արխիվները՝ դիզայները 40 զգեստ է ստեղծել ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի վեպի էկրանավորման համար, ներառյալ՝ ամենահիշվողը՝ Քերի Մալիգանի զգեստը։
Հարցազրույցներից մեկում Պրադան խոստովանել է. «Երբ ես կարդում էի գիրքը, հասկանում էի, որ ինձ համար դա գլամուրի մասին պատմություն չէ։ Այս ստեղծագործությունը նկարագրում է մարդու հոգեբանությունը, բնավորության սահմանները»։
Նորաձևության տան ղեկավարի վստահեցմամբ՝ ֆիլմը պետք է ցուցադրի կյանքի վառ կողմերը, ծաղրանմանությունն ու փողերը, քանի որ Լուրմանը հակված է գլխավոր հերոսուհուն ներկայացնել որպես Երկրի ամենագեղեցիկ և ամենահարուստ կին։
Հագուստների ստեղծման գործընթացի ժամանակ Պրադան համագործակցել է դիզայներ Քեթրին Մարտինի հետ։ Նրանցից հիանալի ստեղծագործական միություն է ստացվել, որը կարողացել է ներկայացնել 20-րդ դարի ոգին։
Ինքը՝ Մարտինը կարծում է, որ այն ժամանակների ցանկացած նորաձևության նկարազարդում կապացուցի Միուչիի ճիշտ ընտրությունը։ «Այդ ժամանակների լուսանկարները կանանց պատկերել են նման հագուստներով։ Մենք ոչ մի սխալ չենք արել գործվածքի կամ ոճի ընտրության հարցում, չնայած որ երևակայել ենք։ Վերջիվերջո, «Մեծն Գեթսբին» գեղարվեստական ֆիլմ է, այլ ոչ թե վավերագրական»։ Ի դեպ, հենց այս ֆիլմով կմեկնարկի Կաննի 66-րդ կինոփառատոնը։
















