Բոլիվիան հետ է ուղարկում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին

20:51 • 01.05.13

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ հետ է ուղարկում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչներին՝ մեղադրելով նրանց երկրի ներքին գործերին միջամտելու համար, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով France Press գործակալությանը:

 

«Մենք որոշել ենք հետ ուղարկել Բոլիվիայից ԱՄՆ ՄԶԳ աշխատակիցներին: ԱՄՆ ՄԶԳ-ն հեռանում է Բոլիվիայից», հայտնել է Մորալեսը Լա Պասում իր ելույթի ժամանակ: 2008-ին Բոլիվիայի իշխանությունները պահանջել էին ԱՄՆ դեսպանից հեռանալ երկրից, ինչպես նաև երկրից դուրս էին հրավիրել ԱՄՆ Արդարադատության նախարարության՝ թմրանյութերի դեմ պայքարի վարչության աշխատակիցներին: