Բոստոնի ոստիկանությունը պայթյունների գործով երեք ուսանողների է ձերբակալել. նրանցից երկուսը Ղազախստանից են
Բոստոնի ոստիկանականությունն այսօր հայտարարել է բոստոնյան մարաթոնի պայթյունների գործով ևս երեք հոգու ձերբակալման մասին: Այս մասին հայտարարությունը ոստիկանական բաժանմունքը տեղադրել է Twitter-ի էջում, հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ Business Insider-ի տվյալների՝ կասկածյալներն ուսանողներ են: Աղբյուրներից մեկի հաղորդմամբ, նրանք Բոստոնի պայթյունների համար մեղադրվող Ջոհար Ցարնաևին ճանաչել են Մասաչուսեթսի համալսարանից:
Ձերբակալվածներից երկուսի անունները հայտնի են՝ Ազամաթ Թաժայակով և Դիաս Կադիրբաև: Նրանք երկուսն էլ Ղազախստանից են և նախկինում դատվաապարտված են եղել մուտքի արտոնագրի հետ կապված խախտումների համար: Իսկ երրորդ կասկածյալը ԱՄՆ քաղաքացի է, ում անունը հայտնի չէ:
NBC –ի հաղորդմամբ, նրանք ձերբակալվել են սենյակից իրերը դուրս բերելիս Ցարնաևին օգնելու համար, սակայն կապ չեն ունեցել պայթյունների հետ:










