Իրաքում պայթյունների թիրախ են դարձել ոստիկանները
Իրաքում չորեքշաբթի օրը տեղի ունեցած մի քանի պայթյունների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրաքցի իրավապահներին և բժիշկներին:
Զոհերի թվում կան նաև ոստիկաններ. Բայջի քաղաքում ռումբերից մեկը տեղադրված է եղել ոստիկանական շարասյան ճանապարհին, որի պայթյունի հետևանքով 4 ոստիկան է զոհվել:
Եվս 2 ոստիկան զոհվել է Ռամադի քաղաքում: Կան վիրավորներ, հայտնում է RT-ն:
AFP-ի տվյալներով՝ ապրիլին Իրաքում ահաբեկչությանը զոհ է գնացել 460 մարդ, 1.219-ը վիրավորվել է:










