Ջինա Լոլոբրիջիդայի ոսկերչական զարդերի հավաքածուն աճուրդի է հանվել (լուսանկարներ)
Sotheby's աճուրդի տունը հայտարարում է հերթական խոշոր վաճառքի մասին, որը չեն կարող անտեսել պատմություն ունեցող թանկարժեք զարդերի սիրահարները, գրում է rbc.ru-ն։
Մայիսի 14-ին Ժնևում կայանալիք աճուրդում վաճառքի կհանվեն Bulgari բրենդի 23 շքեղ զարդեր, որոնք պատկանել են իտալացի լեգենդար կինոդերասանուհի Ջինա Լոլոբրիջիդային։
Զարդերը նա սկսել է հավաքել 1950-ական թվականներից։ Այսօր դերասանուհին 85 տարեկան է և համարում է, որ զարդերն իրեն այլևս պետք չեն։
Ոսկերչական արվեստի ստեղծագործություններն ասոցացվում են միաժամանակ կնոջ և մի ամբողջ ժամանակաշրջանի հետ։ Նրանք արտացոլում են ոչ միայն հենց դերասանուհու փայլը, այլև Bulgari ընկերության՝ 1950-60-ականների լավագույն զարդերից են։ Հատկանշական է, որ աճուրդում ներկայացված գրեթե բոլոր զարդերը Լոլոբրիջիդան անձամբ է գնել իր համար։
Բացի դերասանուհու հավաքածուից, աճուրդում կներկայացվեն նաև այլ ազդեցիկ ընտանիքների զարդեր։ Ընդհանուր առմամբ կներկայացվի 650 նմուշ, որոնցից գլխավորը, կազմակերպիչների խոսքով, կդառնա 27 կարատանոց «կատարյալ» ադամանդը։ Այդ գանձի նախնական արժեքը կկազմի 6.000.000 եվրո։
















