Նատալի Պորտմանը կխաղա լեդի Մաքբեթ
Հոլիվուդյան դերասանուհի Նատալի Պորտմանը կմարմնավորի լեդի Մաքբեթի դերը Շեքսպիրի «Մաքբեթ» ողբերգության նոր էկրանավորման մեջ, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Screen Daily-ին։
Ապրիլի 29-ին մամուլում հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ Մաքբեթի դերակատարը կլինի Մայքլ Ֆասբենդերը։
Լեդի Մաքբեթի դերակատարուհիների թեկնածուների անուններն այն ժամանակ չէին նշվում, սակայն հաղորդվում էր, որ ֆիլմի ստեղծողները քննարկում են «առնվազն մեկ հոլիվուդյան առաջատար դերասանուհու հետ» համագործակցության հնարավորությունը։
Այժմ պարզվել է, որ այդ դերասանուհին Պորտմանն է, ընդ որում՝ նա արդեն տվել է նկարահանումներին մասնակցելու իր համաձայնությունը։
Նոր «Մաքբեթի» բեմադրմամբ կզբաղվի Ջասթին Կուրզելը։ Նկարահանումները կանցկացվեն 2013-ին, պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ։










