Հիլարի Քլինթոնի մասին ֆիլմը նոր ռեժիսոր ունի (լուսանկարներ)
Հայտնի քաղաքական գործիչ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին կենսագրական ֆիլմ նկարահանելու գաղափարը կինեմատոգրաֆիստների մոտ վաղուց է ծնվել, սակայն մինչև վերջին պահը հայտնի չէր՝ ով կնստի ռեժիսորի աթոռին, գրում է buro247.ru-ն։
Արդեն հայտնվել է տեղեկություն այն մասին, որ Ջեյմս Պոնսոլդթը պայմանագիր է կնքել Rodham նախագծի նկարահանումների համար։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ֆիլմը կպատմի Հիլարիի կարիերայի սկզբի մասին, երբ նա աշխատում էր Ներկայացուցիչների պալատի իրավաբանական կոմիտեի ապարատում։
Սցենարի հեղինակ, երիտասարդ հարավկորեացի Յեն իլ Կիմը ֆիլմն անվանում է «կնոջ յուրահատուկ ճանապարհորդություն, ում տանջում են քաղաքական ձգտումներն ու անձնական ցանկությունները»։













