Հռոմի նախկին պապը վերադարձել է Վատիկան. նա կդառնա նոր պապի հարևանը
լուսանկարում՝ հին Հռոմի պապի նոր կացարանը
Հռոմի նախկին պապ Յոզեֆ Ռետցինգերը կապրի ներկայիս պապի հարևանությամբ, հայտնում է Российская Газета-n:
Ժամը 19:00-ի դրությամբ Ռետցինգերը ուղղաթիռով հասած է եղել Վատիկան՝ իր աղմկալի հրաժարականից ուղիղ 62 օր անց: Ապա մեքենայով տեղափոխվել է իր նոր կացարանը՝ վերանորոգված Մայր Եկեղեցու մենաստան: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ներսում նրան արդեն սպասում էր Ֆրանցիսկոս պապը: Վերջինս հրաժարվել է ապրել պապի հարկաբաժնում և իր կացարան է ընտրել Սբ Մարթայի տունը:
Մարտի 23-ին երկու պապերն արդեն հանդիպել էին պապական ամառանոցում, որտեղ ապրում էր Ռետցինգերը և աղոթել միասին:
Աղբյուրը նշում է, որ առայժմ միայն կարելի է ենթադրել, թե այդքան փոքր քաղաք պետության մեջ ինչպես են համագոյակցելու ներկա և նախկին պապերը:










