Թուրք-սիրիական սահմանային անցակետում զինված միջադեպ է տեղի ունեցել. կան տուժածներ
Թուրք-սիրիական Աքչաքալե հսկիչ-անցագրային կետում՝ թուրքական Շանլըուրֆա քաղաքի մոտակայքում, փոխհրաձգություն է տեղի ունեցել Սիրիայի փախստականների և ոստիկանության միջև, տեղեկացնում է Sabah թերթը։
Սիրիացի փախստականների խումբը, որոնց մերժել են թուրքական սահմանն անցկացնել՝ փաստաթղթերի պակասի պատճառով, կրակ է բացել ոստիկանների և սահմանապահների ուղղությամբ։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 7 մարդ, որոնցից երեքը ոստիկաններ են, երկուսը՝ զինծառայող, երկուսն էլ խաղաղ բնակիչ։
Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ, անվտանգության լրացուցիչ ուժեր։










