Բակո Սահակյանի հրամանագրով երկու դատապարտյալի ներում է շնորհվել
Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 2 դատապարտյալի, մասամբ ներում է շնորհվել՝ 13 դատապարտյալի:
Մերժվել է ներում շնորհել 67 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը:










