Լատվիական օդանավակայանում պայթյուն է որոտացել
Լատվիական օդանավակայանում ուժեղ պայթուցիկ սարք է գործարկվել, հայտնում է НТВ-ն: Դա տեղի է ունեցել մայրաքաղաք Ռիգային մոտ գտնվող օդանավակայանում, չորեքշաբթի երեկոյան:
Տուժել է մեկ մարդ՝ այն նույն անձը, ով գործարկել է սարքը. նա ծանր վիճակում հոսպիտալացվել է: Պայթյունը կազմակերպել են 2 հոգի, որոնցից մեկը հասցրել է փախուստի դիմել:
Կատարվածի մանրամասները ճշտվում են, հայտնի է միայն, որ սարքը շատ հզոր է եղել:










