Սաուդյան Արաբիայում կինը ստիպել է իր փեսացուին կնության առնել իր երկու ընկերուհիներին
Սաուդյան Արաբիայի բնակչուհին ամուսնությունից առաջ փեսացուի առջև պայման է դրել՝ ստիպելով նրան ամուսնանալ նաև իր երկու լավագույն ընկերուհիների հետ: Alyoum պարբերականի հաղորդած տվյալներով՝ չորս ընտանիքների միջև տևական բանակցություններից հետո հարսանիքը կայացել է, գրում է Russia Today-ը:
Թայիֆ քաղաքի միջնակարգ դպրոցի ուսուցուհին ցանկություն է հայտնել, որ իր ընտրալն ամուսնանա իր երկու գործընկերուհիների հետ, ովքեր նաև իր մոտ ընկերուհիներն են:
Նորաստեղծ ընտանիքը ստիպված է եղել նորակառույց շենքում ձեռք բերել 3 բնակարան՝ մեկական յուրաքանչյուր կնոջ համար: Կանայք հեշտությամբ համաձայնության են եկել և միմյանց միջև բաշխել են տնային աշխատանքները:
Պարսից ծոցի որոշ երկրներում հարսանեկան ավանդույթները զգալիորեն տարբերվում են եվրոպական երկրներից: Արաբական Էմիրություններում գործարար կանայք իրենց կամքով նախընտրում են երկրորդ կին լինել: Դա իրենց հնարավորություն է տալիս ժամանակ գտնել զբաղվելու իրենց կարիերայով:










