Չադի իշխանությունները կանխել են պետական հեղաշրջման փորձը

08:35 • 02.05.13

Չադի հատուկ ծառայությունները կասեցրել են պետական հեղաշրջման փորձը, որը նախագահ Իդրիս Դեբիի հակառակորդները պատրաստել էին մի քանի ամիս շարունակ. տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Reuters գործակալության հղումով։


«Մայիսի 1-ին մի խումբ մարդիկ` ոչ լավ մտադրություններով, փորձել են մի շարք գործողություններ իրականացնել, որոնք կարող էին ապակայունացնել երկիրը»,-հեռուստատեսությամբ հայտարարել է այդ երկրի հաղորդակցության նախարար Հասան Սիլա-Բաքարին։


Վերջինիս խոսքով՝ վարչախմբի հակառակորդները թերագնահատել են հատուկ ծառայությունների պրոֆեսիոնալիզմը, որոնք «նրանց հետևել են 2012թ.-ի դեկտեմբերից մինչև երեկ առավոտ, երբ նրանք չեզոքացվել են»։


Անանուն աղբյուրները Reuters–ին փոխանցել են, որ երեկ ձերբակալվել են մի քանի զինվորականներ և խորհրդարանի մեկ անդամ։