Սուդանում հանքահորի փլուզման հետևանքով 60 մարդ է մահացել

15:43 • 02.05.13

Սուդանում ոսկու հանքի փլուզման հետևանքով ավելի քան 60 մարդ է մահացել, հայտնում է РИА Новости-ն:


Դա տեղի է ունեցել Դարֆուրի շրջանի ոսկու հանքերում: Լուրերը հաստատել են նաև տեղի իշխանությունները: Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ տասնյակ հանքափորներ փլուզվածքի տակ են մնացել:

 

Միջադեպի մանրամասները ճշտվում են, տուժածների մասին տեղեկություններ չկան: