Պատմության այս օրը. 1902թ. առաջին անգամ էկրաններին է հայտնվել ամենաառաջին գիտաֆանտաստիկ ֆիլմը

12:07 • 02.05.13

Ֆրանսիայում 1902թ. մայիսի 2-ին էկրաններին է հայտնվել ռեժիսոր Ժորժ Մելյեսի՝ աշխարհում ամենաառաջին գիտաֆանտաստիկ ֆիլմը։ «Ճանապարհորդություն դեպի Լուսին» ֆիլմը ստեղծվել է Ժյուլ Վերնի ստեղծագործության մոտիվներով։

 

21 րոպե տևողությամբ ֆիլմը դարձավ ռեժիսորի ամենահայտնի գործերից մեկը, գրում է calend.ru-ն։

 

Կինեմատոգրաֆի պատմությանը նվիրված հանրագիտարաններում միշտ կարելի է տեսնել Ժորժ Մելյեսի անունը՝ մոգ, աճպարար, դերասան, ռեժիսոր, գյուտարար։ Իրենց ստեղծման համար նրան են պարտական կինոֆանտաստիկա և սարսափ ժանրերը։