ԱՄՆ-ում ֆեմինիզմը «մահացել» է. Washington Times
ԱՄՆ-ում ֆեմինիզմը, ամենայն հավանականությամբ, մահացել է, գրում է Газета-ն՝ վկայակոչելով Washington Times-ին։
Համաձայն նոր հարցման՝ ամերիկացիների 72%-ը կողմնակից չէ այդ շարժմանը։ Ընդ որում՝ ֆեմինիստ է իրեն համարում կանանց 38%-ը, իսկ կանանց իրավահավասարությանը կողմ տղամարդիկ 18% են կազմում։
Բացի այդ, փորձագետները նշում են դեմոկրատ և հանրապետական կանանց միջև տարբերությունը. առաջին դեպքում ֆեմինիզմի կողմնակից է հարցվածների 48%-ը, երկրորդ դեպքում՝ ընդամենը 14%-ը։
Հարցման հեղինակների կարծիքով՝ նման արդյունքները կապված են ֆեմինիզմի բացասական ընկալման հետ, քանի որ հարցվածների 23%-ն այդ տերմինն անվանել է «վիրավորանք» և միայն 12%-ը՝ «հաճոյախոսություն»։ Այլ կերպ ասած, ըստ մասնագետների, ամերիկացիները ֆեմինիզմն ասոցացնում են ոչ թե հավասար իրավունքների համար պայքարի, այլ մեկ այլ բանի հետ, և հենց դրանում է գլխավոր խնդիրը։
Իսկ երբ նշվել է ֆեմինիզմի բառարանային սահմանումը («նա, ով հավատում է սեռերի սոցիալական, քաղաքական և տնտեսական իրավահավասարությանը»), ապա ամերիկացիների 57%-ը հպարտորեն հայտարարել է, որ իրենք այդ շարժման կողմնակից են, եզրափակում են հարցման մասնագետները։










