«Քավոր Հարութը» հարցաքննվել է Գյումրիի կրակոցների գործով

11:46 • 02.05.13

Գյումրիում ապրիլի 23-ին հնչած կրակոցներից հետո տուժած Հարություն Խաչատրյանը, ով հայտնի է որպես «Քավոր Հարութ», հարցաքննվել է իրավապահների կողմից, այս մասին հաղորդում է «Գալան»-ն:


Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Գյումրիում հնչած կրակոցների հետևանքով սպանվել էր Արտյոմ Կարապետյանը, իսկ Հարություն Խաչատրյանը վիրավորվել էր: Ապրիլի 24-ին հայտնաբերված և Ոստիկանության Գյումրիի բաժին բերման ենթարկված 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:


Ինչպես հաղորդում է «Գալա»-ն՝ չնայած նրան, որ կրակոցներից հետո` գնդակը մտնելով Հարություն Խաչատրյանի թևից, պտտվել էր մարմնում և հանգրվանել լեզվարմատում, վիրահատվելուց հետո վերականգնվել է նրա խոսելու կարողությունը:


Վիրահատող բժիշկ Խաչատուր Կարապետյանի խոսքերով` նրա վիճակը հիմա բավարար։