General Motors–ի տեխնոլոգիաները գողանալու համար ԱՄՆ–ում չինացիներ են դատապարտվել

08:41 • 02.05.13

ԱՄՆ Դետրոյթ քաղաքի (Միչիգան նահանգ) դատարանն ազատազրկման է դատապարտել General Motors ավտոկոնցեռնի նախկին ինժեներին և նրա ամուսնուն, ովքեր մեղավոր են ճանաչվել ընկերության գաղտնի տեղեկությունները գողանալու մեջ, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Համաձայն դատարանի որոշման՝ 54-ամյա Դու Սանշանը կազատազրկվի մեկ տարի և մեկ օրով, իսկ նրա ամուսին 54-ամյա Ցին Յուն՝ 3 տարով։


Դատարանը ԱՄՆ քաղաքացիություն ունեցող դատապարտյալների համար ավելի խիստ պատժամիջոց է պահանջել՝ 8-10 տարի ազատազրկում։


Ինչպես պարզել է հետաքննությունը, 2005-ին ընկերության նախկին աշխատակցուհին պատճենել է ավելի քան 16 հազ. էլեկտրոնային փաստաթուղթ, որոնք վերաբերում են հիբրիդային ավտոմեքենաների արտադրությանը։


Այնուհետև իր ամուսնուն պատկանող ընկերության միջոցով նրանք փորձել են վաճառել գողացված տվյալները ավտոմեքենա արտադրող այլ ընկերությունների, այդ թվում՝ չինական Chery–ին։ Ցին Յունը վստահեցրել է, որ որոշ գողացված տեխնոլոգիաների հայտնագործողն է։


General Motors-ը գողացված տեղեկությունը գնահատել է 40 մլն դոլար։