Արցախ-Ռոստովյան խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ և դիմել փախուստի
10:35 • 02.05.13
Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 1-ին՝ ժամը 19.00-ին, Երևանի Արցախ-Ռոստովյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 48-ամյա մի կնոջ և դիմել փախուստի:
Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլ ծառայությունից, տուժողը բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










