Աճուրդի կհանվեն Իվ Սեն Լորանի մուսայի զգեստները (լուսանկարներ)

17:19 • 02.05.13

Ֆրանսիացի մոդելյեր Իվ Սեն Լորանի մոդել, ընկերուհի և մուսա Դանիելա Լուկե դե Սեն Ժերմենն աճուրդի կհանի իր զգեստները, գրում է buro247.ru-ն։

 

Նորաձևության մշակութային ժառանգության յուրահատուկ նմուշները հանրության սեփականությունը դարձնելու Դանիելի շարժառիթները գաղտնիք են մնում։ Սակայն, այնուամենայնիվ, այս տարվա հոկտեմբերին կայանալիք փարիզյան աճուրդում ցանկացողները հնարավորություն կունենան ձեռք բերել զգեստների՝ աշխարհի ամենաթանկ և ամբողջական անձնական հավաքածուներից մեկը։

 

Դանիելի անձնական պահարանի իրերից բացի, կներկայացվեն նաև ավելի քան 10.000 զգեստներ այնպիսի հայտնի նորաձևության տներից, ինչպիսին են՝ Azzedine Alaïa, Paco Rabanne, Christian Lacroix և, իհարկե, Yves Saint Laurent։

 

Հագուստների հավաքածուն կվաճառվի երեք փուլով, որոնցից առաջինը կկայանա հոկտեմբերի 14-ին։ Առաջին փուլին կնախորդեն 3 ցուցադրություններ, որոնք կանցկացվեն հոկտեմբերի 2-ին և 5-ին, ինչպես նաև նույն ամսվա 12-ին։ Այժմ բոլոր զգեստները մոդելը պահում է իր տանը։

Даниэлла Луке де Сен Жермен

Paco Rabanne FW 1966

 

Thierry Mugler FW 1978/79
 

Yves Saint Laurent SS 1979