Չեչնիայում Կադիրովը ճանաչվել է 2012թ. «Տարվա մարդ»

09:33 • 02.05.13

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը ճանաչվել է 2012թ. «Տարվա մարդ»՝ «Ազգի սեփականություն» անվանակարգում, հայտնում է Обозреватель-ը՝ վկայակոչելով երկրի ղեկավարի մամուլի ծառայությանը։

 

Արարողության ընթացքում մրցանակներ են հանձնվել 11 անվանակարգերում։ Մրցանակաբաշխությունն ուղեկցվել է համերգային ծրագրով՝ չեչեն աստղերի և Ուրախների և հնարամիտների ակումբի «Չեչնիայի Հանրապետության հավաքականի» մասնակցությամբ։

 

«Մենք այսօր հավաքվել ենք գնահատելու այն մարդկանց, որոնց հաջողությունները նպաստում են մեր հանրապետության իմիջի լավացմանը։ Նրանք մարդիկ են, ովքեր սիրում և անհանգստանում են իրենց ազգի համար»,- ասել է Կադիրովը։

 

«Տարվա մարդ» ազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է հանրապետությունում 2005-ից։ Այդ ժամանակից ի վեր այն ստացել են ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ սկսած բժշկության ոլորտից մինչև սպորտ, ինչպես նաև արտիստներ և քաղաքական գործիչներ։