Ըստ ՄԱԿ-ի՝ Հայաստանն ունի 3 միլիոն բնակիչ և ծնելիության ցածր ցուցանիշ

15:00 • 02.05.13

Հայաստանի վերջին շրջանի ժողովրդագրական իրավիճակի համար հատկանիշ է ծնելության մակարդակի անկումը: Ծնելության ընդհանուր գործակիցը կիսով չափ նվազել է տասնամյա ժամանակահատվածում, այսինքն՝ 1990-ականների վերջին յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով՝ 23-ից հասել է 10-ի, իսկ 2002-ից շտկող իրավիճակի արդյունքում 2010-ին հասնել է 14-ի: Մինչև անկախությունը Հայաստանում բնակվող յուրաքանչյուր կնոջ հաշվով վերարտադրության մակարդակը 2, 5 էր , մոտ քսան տարի անց՝ 2002-ին՝ 1, 2:

Այս ցուցանիշը համապատասխանում է ծնելիության ծայրահեղ ցածր մակարդակին, որը կարելի է հանդիպել Եվրոպայի և Արևելյան Ասիայի մի քանի երկրներում:

Վերջին տարիներին, սակայն Հայաստանում ԾԸԳ -ն մեկ կնոջ հաշվով հասել է 1, 5 երեխայի:


Սա ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) ներկայացրած «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» 2012-2013 թթ. ուսումնասիրության տվյալներն են, որոնք ներկայացվեցին այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Հայաստանի բնակչությունն այսօր կազմում է 3 միլիոն։ «Միջազգային տեղաշարժերի մասնակից են դառնում հիմնականում երիտասարդ տղամարդիկ, իրողություն, որն ուղղակի ներգործություն է ունեցել բնակչության տարիքային և սեռային կառուցվածքի վրա»,- նշված է զեկույցում:


Այսինքն՝ բնակչության կազմում թվաքանակով գերիշխում են կանայք, ըստ որում՝ 1960 –ականներից սկսված:


Այսօր Հայաստանում սեռերի հարաբերակցությունն է՝ 94 տղամարդ 100 կնոջ հաշվով:
Հայաստանի վերջին շրջանի ժողովրդագրական իրավիճակի համար հատկանիշ է ծնելության մակարդակի անկումը:


Հայաստանը քաղաքային բնակչություն ունեցող երկիր է. Երևանում է ապրում երկրի բնակչության մեկ երրորդը, իսկ առհասարակ, քաղաքային համայնքներում՝ 64 տոկոսը:


Ներքին տեղաշարժերն էլ ուղղված են դեպի Երևան և մերձակա շրջաններ: Դրանցում առանցքային նշանակություն ունեն աշխատանք գտնելու և ավելի բարձր աշխատավարձ ստանալու գործոնները: