Առաջիկա 5 տարվա ընթացքում նախատեսվում է hոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի տուն ստեղծել

16:29 • 02.05.13

ՀՀ կառավարությունն այսօր իր հերթական նիստին հավանություն տվեց «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման» հայեցակարգին։


Ըստ հայեցակարգի նախատեսվում է առաջիկա 5 տարվա ընթացքում երկրում ստեղծել շուրջօրյա խնամքի տուն և համայնքային ցերեկային կենտրոն: Նախատեսվում է նաև գնել կամ վարձակալել առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար։


Կացարանի գործունեության շնորհիվ խնամքի այլընտրանքային ծառայությունից օգտվելու հնարավորություն կունենա հոգեկան առողջության խնդիր ունեցող ավելի քան 300 մարդ։


Հարցի քննարկման ժամանակ բարձրացվեց նաև այլընտրանքային զինծառայության խնդիրը։ Ի պատասխան վարչապետի այն հարցի, թե երբ են այլընտրանքային ծառայողների համար հնարավորություններ ստեղծվելու, ՀՀ արդարադատության նախարարն իբրև վերջնական ժամկետ նշեց աշնանային զորակոչը։