Մեքսիկայում դատախազության ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 6 ոստիկան

00:19 • 02.05.13

Երեքշաբթի օրը տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են Մեքսիկայի գլխավոր դատախազության վեց հանրային ծառայողներ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:

 

Դատախազությանը պատկանող ինքնաթիռը կործանվել է Սակատեկաս նահանգում, հաղորդել է Մեքսիկայի գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյա Քարամը: Նա նաև տեղեկացրել է, որ իշխանությունները հետաքննում են ինքնաթիռի կործանման պատճառները:

 

Ըստ հաղորդվող տվյալների՝ ինքնաթիռն ունեցել է տեխնիկական խնդիրներ, ինչի պատճառով երկուշաբթի օրը հետաձգվել էր թռիչքը դեպի Մեխիկո: Հաջորդ օրը ինքնաթիռը վթարի է ենթարկվել թռիչքից 10 րոպե անց: