Բակո Սահակյանն ընդունել է Էդվարդ Նալբանդյանին, քննարկվել է նաև ԼՂ հարցը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ԼՂՀ–ում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Արցախի արտաքին գերատեսչությունների և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների միջև ավելի ակտիվ և համակարգված աշխատանքը, որը դրականորեն կազդի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացման վրա:










