Նյու Յորքում կայացել է «Մեծն Գեթսբի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան (լուսանկարներ)
Նյու Յորքի (ԱՄՆ) հայտնի Lincoln Center մշակութային կենտրոնում մայիսի 1-ին կայացել է այս տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Մեծն Գեթսբիի» պրեմիերան, հայտնում է buro247.ru-ն։
Ֆիլմը ներկայացնելու համար հավաքվել են բոլոր գլխավոր դերակատարները՝ Լեոնարդո Դի Կապրիոն, Թոբի Մագուայերը, Քերի Մալիգանը և, իհարկե, ռեժիսոր Բազ Լուրմանը։
Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպի էկրանավորմամբ կբացվի Կանիի 66-րդ կինոփառատոնը, որն այս տարի մեկնարկում է մայիսի 15-ին։





















